Ա. Բախշյան. Ընտրություններն ավարտվեցին, անմիջապես թանկացումներ սկսեցին
16/05/2013 16:04

Ա. Բախշյան. Ընտրություններն ավարտվեցին, անմիջապես թանկացումներ սկսեցին

«Ընտրություններն ավարտվեցին, անմիջապես թանկացումները սկսեցին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Ընտրությունները հենց ավարտվեցին, թանկացումներն անմիջապես սկսեցին, գազի մասին են խոսում, կաթնամթերքը թանկացավ և հիմա էլ արդեն ուսման վարձն են թանկացնում»,- ասաց Ա. Բախշյանը և հավելեց, թե գազի գնին զուգահեռ այլ թանկացումներ նույնպես կլինեն:

Թանկացումները, ըստ Բախշյանի, չեն կարող պատճառ դառնալ սոցիալական բունտի համար. «Ես չգիտեմ` էլ ինչ պետք է անեն, ինչքան խեղդեն, որ ժողովուրդը ոտքի կանգնի»:

 

Ա. Բախշյան. Ընտրություններն ավարտվեցին, անմիջապես թանկացումներ սկսեցին