24-ամյա Ա. Մաճկալյանը սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջկա հետ
16/05/2013 20:18

24-ամյա Ա. Մաճկալյանը սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջկա հետ

Կողբի գյուղում բնակվող 25-ամյա Անուշավան Մաճկալյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման 13-ամյա Նարինե Գևորգյանի (անունը փոխված է) անօգնական վիճակը օգտագործելով` նրա կամքին հակառակ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու համար:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ա. Մաճկալյանը իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչել է Բերդավան գյուղի բնակչուհի Ա. Մ.-ին և ընկերություն է արել նրա հետ: Շուրջ մեկ ու կես տարի ճանաչել է նրա ընտանիքի անդամներին, հաճախակի այցելել է նրանց տուն, տեղյակ է եղել, որ Ա. Մ.-ն ունի երկու քույր և մեկ եղբայր, որոնք նրանից ավելի փոքր են եղել: Նշված ժամանակահատվածում ինքն Ա. Մ.-ենց տուն գնացել է շուրջ 15 անգամ, սակայն վերջին վեց ամսվա ընթացքում վերջինիս հետ կապ չի պահել, չի զանգահարել նրան ու նրանց տուն չի գնացել:

2012թ. օգոստոսի 30-ին Ա.Մաճկալյանը պատահական մեքենայով գնացել է Ա. Մ.-ենց տուն և հաց ուտելու ժամանակ օգտագործել է 2 բաժակ օղի և 1 բաժակ գարեջուր: Ինքը մինչև ժամը 21:30-ի սահմանները մնացել է նրանց տանը, երբ վերջացել է ծխախոտը, զանգահարել է իրեն ծանոթ տաքսու վարորդի, խնդրել իր համար ծխախոտ բերի և պայմանավորվել է, որ 20 րոպե հետո պետք է դիմավորի վերջինիս Բերդավան գյուղի մոտով անցնող ասֆալտապատ ավտոճանապարհին և վերցնի ծխախոտը: Նա առաջարկել է, որ նրանց ընտանիքի անդամներից մեկն իր հետ գնա: Ա. Մ.-ի փոքր քույրը` Ն. Գևորգյանը, համաձայնել է իր հետ գնալ, որից հետո իրենք երկուսով դուրս են եկել տանից ու գնացել են դեպի ավտոկանգառ:

Շուրջ 200 մետր ասֆալտապատ ճանապարհի ուղղությամբ գնալուց հետո իրենք նստել են ճանապարհի ձախ կողմում գտնվող ծառերի տակ ու Ն. Գևորգյանին ասել է` ավտոմեքենայի լույս տեսնելու դեպքում տեղեկացնի իրեն, որպեսզի գնա ու ծխախոտը վերցնի: Դրանից հետո Ն. Գևորգյանը նստել է իր կողքին և սկսել սեռական բնույթի գործողություններ կատարել: Մի քանի վայրկյան հետո գիտակցելով, թե ինչ է անում, հետ է քաշվել ու հեռացել շուրջ 3 մետր: Այդ պահին ինչ-որ մեկը ձեռքով հարվածել է իր ծոծրակի շրջանում ու հետ շրջվելով ինքը տեսել է, որ հարվածողն Ա. Մ.-ն է, որը սկսել է գոռգոռալ ու մի քանի անգամ էլ ապտակել է իր դեմքին: 

Դատարանը, հետազոտելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է այն հետևությանը, որ ամբաստանյալը այդպիսի դիրքորոշմամբ փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից, մինչդեռ, նրան մեղսագրված փաստական արարքը հաստատված է ներքոհիշյալ ապացույցներով`

Տուժող Ն. Գևորգյանի ցուցմունքներով այն մասին, որ 2012թ. օգոստոսի 30-ին Անուշավան Մաճկալյանը գնացել է իրենց տուն, տարել է նաև օղի: Սուրճ խմելուց հետո Անուշավան Մաճկալյանն իրենց տանը հաց է կերել, որի ընթացքում 5-6 բաժակ օղի է խմել: Մի քանի ժամ հետո իր հոր և Ա. Մաճկալյանի ծխախոտը վերջացել է և վերջինս զանգահարել է ինչ-որ տաքսու վարորդի ու խնդրել, որ ծխախոտ բերի: Ապա, շատ չանցած, ծխախոտը վերցնելու նպատակով Ա. Մաճկալյանն առաջարկել է, որ իրենց ընտանիքի անդամներցի որևէ մեկը նրա հետ գնա մինչև գյուղի մոտով անցնող ասֆալտապատ ճանապարհ: Քանի որ իրենց տանից որևէ մեկը Ա. Մաճկալյանի հետ գնալու ցանկություն չի հայտնել, ինքն է գնացել նրա հետ: Ճանապարհին, երբ իրենց տանից հեռացել են շուրջ 200 մետր, որից հետո Անուշավան Մաճկալյանն իրեն տարել ու պառկեցրել է ճանապարհի մոտ գտնվող ծառերի տակ: Ինքն Ա. Մաճկալյանին ասել է` «Մի՚ արա, պետք չի», գոռացել է ու ձեռքերով հարվածել նրա դեմքին ու կրծքավանդակին, սակայն Անուշավան Մաճկալյանը իրեն ասել է խելոք մնա և սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այդ ժամանակ եկել է քույրը Ա. Մ.-ն, որը Ա. Մաճկալյանին մի կողմ է տարել, ապտակներ հասցրել նրան, որից հետո իրենք երեքով գնացել են իրենց տուն: Մայրը և քույրը զանգահարել են ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին:

Տուժողի օրինական ներկայացուցիչ Ա. Մ.-ն իր տված ցուցմունքներում հայտնել է, որ  Ն. Գևորգյանը դպրոց չի գնում, քանի որ չի կարողանում սովորել: Գրել, կարդալ չգիտի, տառապում է չափավոր մտավոր հետամնացություն հիվանդությամբ, ինչը այս դեպքից հետո ավելի է սրացել: Ամբաստանյալը ավելի քան մեկ տարի շփվել է իրենց ընտանիքի հետ, հարազատի պես են ընդունել, և իր մտքով էլ չի անցել, որ այդպիսի արարք թույլ կտա հիվանդ երեխայիս նկատմամբ:

Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի տուժող Ն. Գևորգյանը տառապում է «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացությամբ», որ կողմնորոշումը ժամանակի մեջ թերի է, իրավիճակում ընդհանրապես չի կողմնորոշվում, որ նշված սակավամտությունն արտահայտված չէ այն աստիճան, որ լիովին զրկեր նրան քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու և ճշմարիտ ցուցմունքներ տալու հնարավորությունից: Ն. Գևորգյանին բնորոշ են հոգեկան զարգացման հապաղում, դյուրահավատություն, ներշնչվողականություն, միջանձնային հարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու և գնահատելու դժվարություններ:

Առկա է որոշ մանկավարժական բարձիթողություն: Այս ամենը էապես ազդել են քննվող իրավիճակում նրա վարքի վրա: Հաշվի առնելով տուժողի անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, ինտելեկտուալ ու անձնային զարգացվածության մակարդակը և քննվող իրավիճակի բովանդակությունը, Ն. Գևորգյանը չի գիտակցել նշված իրադրության ներքին, սոցիալ-բարոյական բովանդակությունը, սակայն հնարավորինս դիմադրություն է ցույց տվել գոռալով և ձեռքերով խփելով Ա. Մաճկալյանին:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երկու երեխայի առկայությունը:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել հանցագործությունների ռեցիդիվը, այսինքն այն, որ 2012թ. հունվարի 25-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով դատապարտվել է 3 /երեք/ ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելու, 20.03.2012թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան, սակայն մինչև փորձաշրջանի լրանալը 2012թ. օգոստոսի 30-ին կատարել է այն գործով իրեն մեղսագրված դիտավորյալ արարքը:

Դատարանը ամբաստանյալ Ա. Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման` ներառյալ ՀՀ քրեական օրենսգրքի 67, 68 հոդվածների կիրառմամբ նշանակված պատժի չկրած մասը 3 ամիս ժամկետով: 

24-ամյա Ա. Մաճկալյանը սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջկա հետ