Արամ Հարությունյան. «Սպայկայի» հրդեհից օդը չի աղտոտվել
16/05/2013 14:39

Արամ Հարությունյան. «Սպայկայի» հրդեհից օդը չի աղտոտվել

Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ավտոմատ կայանները օդի աղտոտվածություն չեն արձանագրել: Այսօր կառավարությունում պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Սպայկայի» հրդեհից օդի աղտոտվածության իրավիճակի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ թեև հրդեհը լուրջ ծավալներ էր ընդունել՝ այրվել են պլաստիկե տարաներ և դյուրավառ նյութեր, սակայն անհանգստանալու կարիք չկա, այնուամենայնիվ նմուշառում է իրականցվել, որի արդյունքները կներկայացվեն կառավարություն:

Վարչապետը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց գտնել ազատ արտադրատարածքներ, որպեսզի ընկերությունը կարողանա գյուղատնտեսական ապրանքների մթերում իրականացնել: Ս. Կարապետյանը խոստացավ լուծումներ գտնել:

Արամ Հարությունյան. «Սպայկայի» հրդեհից օդը չի աղտոտվել