Հայաստանը ստանձնեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը
16/05/2013 22:56

Հայաստանը ստանձնեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը

Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի 123-րդ նստաշրջանը և Հայաստանի կողմից ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձման պաշտոնական արարողությունը:



Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից, նախագահության ստանձման հետ կապված` Ստրասբուրգի Բրոգլի հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց, տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Անդորրայի արտաքին գործերի նախարարները, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը, Ստրասբուրգի քաղաքապետը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը, մի շարք օտարերկրյա պաշտոնյաներ:



Ողջույնի խոսքով հանդես եկան և նախագահության ստանձման առթիվ Հայաստանին շնորհավորեցին Ստրասբուրգի քաղաքապետը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը, Անդորրայի ԱԳ նախարարը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Բանախոսները հույս հայտնեցին, որ Հայաստանը մեծ ներդրում կունենա Եվրոպայի խորհրդի անկյունաքարային սկզբունքների` մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդման գործում:



ՀՀ դրոշը կծածանվի Բրոգլի հրապարակում 6 ամիս՝ մինչև ՀՀ նախագահության ավարտը:



Հատկանշական է, որ 1949 թ.ին Եվրոպայի խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել հենց ներկայիս քաղաքապետարանի շենքում: Ֆրանսիայի հիմնը` «Մարսելիեզը», առաջին անգամ հնչել է հենց Բրոգլիի հրապարակում՝ 1792 թ.-ին:
 

Հայաստանը ստանձնեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը