Ադրբեջանում նավթային եկամուտները գնում են ՄԲ պատգամավորների գրպանը
16/05/2013 20:48

Ադրբեջանում նավթային եկամուտները գնում են ՄԲ պատգամավորների գրպանը

Ի՞նչ կասեք նավթի դիկտատորների մասին: Արդյո՞ք նրանց անհրաժեշտ է սոցիալական լիցենզիա՝ գործելու համար: Ինչպի՞սի հաստատություններում նրանք պետք է փող «ներդնեն»` միջազգային հանրությանն իրենց ռեպրեսիվ գործելաոճի հարցում լուռ պահելու համար: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Platform London» պարբերականը:

«Ադրբեջանում իշխող ընտանիքը` Ալիևները, (որոնք Ադրբեջանում իշխանության գլուխ են անցել կեղծ ընտրությունների միջոցով) արվեստի հաստատությունների շահագրգիռ հովանավորներ են համարվում:

Այս տարվա ապրիլին ես Բաքվում խոսեցի ժողովրդավարության ակտիվիստների, լրագրողների հետ: Շատերն ինձ պատմեցին, որ նախագահն առատաձեռն վերաբերմունք է ցուցաբերում Արևմտյան Եվրոպայի մշակութային հաստատությունների հանդեպ: Թվում է, որ նախագահ Իլհամ Ալիևն արդեն հաշվի է նստում դարի գործընկերների` «British Petroleum»-ի պայմանագրի հետ, որոնք, անշուշտ, ունեն մի կամ երկու բան կիսվելու, թե ինչպես հովանավորչական գործարքի միջոցով կարելի է մի շարք բաներից ուշադրությունը շեղել, դուք չպետք է խոսեք, օրինակ, Մակոնդո աղետների մասին:

Ալիևի առատաձեռնությունների շարքում կարելի է դասել 2012թ օգոստոսին Մեքսիկային տրամադրված 5 միլիոն դոլարը` «Paseo de la Refoma» զբոսայգին վերանորոգելու համար: Այս գումարի փոխարեն Ադրբեջանը ոչ միայն խնդրել է, որ այգին վերանվանվի Մեքսիկո-Ադրբեջան բարեկամության այգի, այլև այնտեղ տեղադրվի Հեյդար Ալիևի բրոնզե արձանը: Այս տարվա սկզբին, ցուցարարները, սակայն, ստիպեցին մեքսիկայի կառավարությանը հանել արձանը: Խորհրդատվական հանձնաժողովը հայտարարել էր, որ իշխանությունները չպետք է արտասահմանյան կառավարության գումար ընդունեն:

Բարեբախտաբար Ալիևները «Հեյդարի արձանները» տեղադրելու համար աշխարհում այլ «կույտեր» ունեն. Հեյդարը հայտնվել է Թուրքիայում, Վրաստանում, Եգիպտոսում, Իրաքում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Սերբիայում, Ռումինիայում և Մոլդովայում:

Ադրբեջանցիներից շատերը ատում են նախագահի օտերկրյա մշակութային հաստատություններին հսկայական գումար վատնելու հակումը: Ադրբեջանում քաղաքացիները պետք է մեծ գումարներ ծախսեն` սովորական ծառայությունների վրա` ասենք առողջապահության:

Այսպիսով, ի՞նչ է Ալիևներին տալիս այդ գործարքները, բացի ուռճացված էգոիզմից: Պատասխանը` միջազգային հանրության շարունակվող աջակցությունը: Չնայած բազմաթիվ ձերբակալություններին, ծեծին և մարդու իրավունքների ոտնահարումներին, Ադրբեջանը դեռ Եվրոպայի խորհրդի անդամ է: Վերջերս Ադրբեջանում քաղբանտարկյաների վերաբերյալ զեկույցը մերժվեց, չնայած մի շարք քաղբանտարկյալներ ձերբակալված են. այս տարի նրանց թիվն արդեն հասել է 40-ի:

Այսպիսով, Ալիևների ի՞նչն են հովանավորում Մեծ Բրիտանիայում: Դե դա արվեստի պատկերասրահներ չեն, մենք ունենք BP դրա համար, նրանք իրենց գումարները տալիս են պատգամավորներին:

«Ադրբեջանի եվրոպական միությունը» (TEAS)-ի միջոցով Ալիևի կառավարությունը անվտանգ և սերտ կապեր է հաստատել բրիտանացի պատգամավորների հետ:

Նավթից եկած եկամուտները, որոնք պատկանում են Ադրբեջանի քաղաքացիներին, գնում են Մեծ Բրիտանիայի պատգամավորների գրպանը:

Փաստորեն BP-ն պետք է Ադրբեջանից սովորի. լավ է հովանավորել պատկերասրահները, սակայն ավելի լավ է հովանավորել քաղաքական գործիչներին»,- գրել է «Platform London»-ը:
 

Ադրբեջանում նավթային եկամուտները գնում են ՄԲ պատգամավորների գրպանը