.jpg)
Շարմազանով. Մարզպետների հարցը չի քննարկվել
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Այլ հարցերի անդրադարձ չի եղել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` նիստի ընթացքում քննարկվել և ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունները, իսկ ընտրությունների արդյունքները դրական են գնահատվել:
Հարցին, թե մինչ նիստը լուրեր էին շրջանառվում, որ քննարկվելու է որոշ մարզպետների փոփոխման հարցը, Շարմազանովը պատասխանեց. «Կադրային հարցեր չեն քննարկվել, եթե առաջիկայում նման հարց օրակարգում լինի, ապա կտեղեկացնենք»:
Է. Շարմազանովը նաև հավելեց, որ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է քննարկման և երկուշաբթի արդեն այն կներկայացվի խորհրդարանին: