Այսօր վրաստանում սուգ է հայտարարված
16/05/2013 21:03

Այսօր վրաստանում սուգ է հայտարարված

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մայիսի 16-ը սգո օր է հայտարարել: Պաշտոնական հրամանը հրապարակվել էր երեկ` երկրի նախագահի աշխատակազմի կայքում: Այս մասին հաղորդում է «Գռուզիա օնլայն» լրատվական կայքը:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, մայիսի 16-ը սգո օր է հայտարարվել` կապված աֆղանական Գիլմեն նահանգում երեք վրացի զինվորականների զոհվելու հետ: Այսօր երկրի  տարածքում պետական դրաշները կիջեցվեն:

Նշենք, որ Աֆղանստանում զոհված զիվորների պատվին մայիսի 16-ը սգո օր հայտարարելու առաջարկով էր հանդես եկել Վրաստանի կառավարությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Աֆղանստանի Գիլմենդ նահանգում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացական զինծառայողների վրա էր հարձակվել ահաբեկիչների խումբ: Առկա տեղեկություններով հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչներ և ապստամբներ: Իրականացված պայթյունից հետո ռազմական բազա են ներխուժել հինգ ահաբեկիչներ: Վրացի զինծառայողները պատասխանել են հարձակմանը և բոլոր ահաբեկիչները տեղում ոչնչացվել են:
 

Այսօր վրաստանում սուգ է հայտարարված