Հ. Իգիթյան. Նոր ՀՀՇ-ն գործելու է Վանո Սիրադեղյանի ոճով
16/05/2013 17:50

Հ. Իգիթյան. Նոր ՀՀՇ-ն գործելու է Վանո Սիրադեղյանի ոճով

ՀՀՇ-ն չի տեղավորվում ՀԱԿ կուսակցության ձևաչափի մեջ, իսկ ՀՀՇ անվանումով կուսակցություն բացելու համար որևէ խոչընդոտ չկա: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀՇ վերածնման մասին, ասաց ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:

Խոսելով ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի մասին` Հ. Իգիթյանը նկատեց, որ ՀԱԿ դաշինքը ստեղծվել էր ընտրությունների և հետընտրական գործընթացների համար, իսկ ՀՀՇ-ի  գաղափարախոսությունը բոլորովին այլ է. «Պետք չէ կարծել, թե մենք կուսակցությունը հիմնում ենք զուտ ՀՀՇ բառակապակցությունն ունենալու համար»,- ասաց նա` հավելելով, թե տարակարծությունները շատ են:

Նոր ՀՀՇ-ն, Իգիթյան կարծիքով, աշխատելու է Վանո Սիրադեղյանի ոճով` կոլեգիալ մոտեցումներով:

Հ. Իգիթյանն անդրադարձավ նաև ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտությանը, թե ՀՀՇ-ն «գեղի կլուբ» է դարձել, որն ուղեկցվել է ծափահարություններով. «Ինձ տխրեցրեց, որ մարդիկ ծափահարեցին ու հրաժարվեցին անցյալից: Այնինչ չես կարող հրաժարվել անցյալից, դա պատմություն է, անգամ եթե ընդունում ենք, որ ունենք նաև սև էջեր ու բացթողումներ»:

 

Հ. Իգիթյան. Նոր ՀՀՇ-ն գործելու է Վանո Սիրադեղյանի ոճով