Իսրայելը մտադիր է Հորդանանի Արևմտյան ափին օրինականացնել մի քանի բնակավայր
16/05/2013 20:34

Իսրայելը մտադիր է Հորդանանի Արևմտյան ափին օրինականացնել մի քանի բնակավայր

Իսրայելի կառավարությունը քայլեր է ձեռնարկել Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական չորս նոր բնակավայրերն օրինականացնելու ուղղությամբ: Այս որոշումը կայացվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Իսրայել կատարվելիք այցից մի քանի օր առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այս որոշումն առաջացրել է Պաղեստինի իշխանությունների վրդովմունքը, որոնք այն անվանել են «ապտակ խաղաղ գործընթացին»:

«Ժամկետները շատ կարևոր են, քանի որ ուղղակի նվաստացնում են բոլոր ջանքերը, որոնք ուղղված են խաղաղ բանակցությունների վերականգնմանը: Դա փորձ է ամերիկացիներին ասելու, որ Իսրայելը իր կամքն է թելադրում: Դա նաև ուղերձն է, որ Իսրայելի կոալիցիոն կառավարությունն իրականում սա է: Այն խաղաղության դեմ գործող կառավարություն է»,- BBC-ին հայտնել է պաղեստինցի պաշտոնյան:

1967 թվականից ի վեր՝ Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի գրավումից հետո, կառուցվել են ավելի քան 100 նմանատիպ բնակավայրեր: Այս պահի դրությամբ՝ այնտեղ ապրում է մոտ 500 հազար իսրայելցի: Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ այդ բնակավայրերը անօրինական են, սակայն Իսրայելը դրա հետ համաձայն չէ:

Քերին Իսրայել է ժամանում Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղ գործընթացի վերականգնման համար, որոնք ընդհատվել էին 2010 թվականին: 

Իսրայելը մտադիր է Հորդանանի Արևմտյան ափին օրինականացնել մի քանի բնակավայր