Արծաթե ու բրոնզե մեդալակիրները վերջին խաղում կհանդիպեն Կապանում
16/05/2013 20:22

Արծաթե ու բրոնզե մեդալակիրները վերջին խաղում կհանդիպեն Կապանում

Հայաստանի փոխչեմպիոն «Միկան» 2012-2013 թթ. մրցաշրջանում իր նվաճած արծաթե մեդալները կստանա Կապանում՝ «Գանձասար»-«Միկա» հանդիպումից հետո: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Հայաստանի 21-րդ առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիր թիմերը մրցաշարի վերջին խաղում կմրցեն միմյանց հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 18-ին և կսկսվի նախատեսվածից մեկ ժամ շուտ՝ 17:00-ին: Հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թիմերին կհանձնի պարգևները: «Միկան» կարժանանա արծաթե, իսկ «Գանձասարը»` բրոնզե մեդալների:

Նշենք, որ «Միկան» իր պատմության մեջ 4-րդ անգամ է դառնում Հայաստանի փոխչեմպիոն: Նման պատվի թիմն արժանացել է նաև 2004, 2005 և 2009 թթ.:

Արծաթե ու բրոնզե մեդալակիրները վերջին խաղում կհանդիպեն Կապանում