ՊՆ-ն պատասխանել է ՄԻՊ-ին. Նման քննարկումներ միշտ եղել են
16/05/2013 16:33

ՊՆ-ն պատասխանել է ՄԻՊ-ին. Նման քննարկումներ միշտ եղել են

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանելէ ՄԻՊ-ի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Մենք շնորհակալություն ենք հայտնում օմբուդսմենին այդ հարցով անհանգստանալու համար և ցանկանում հիշեցնել, որ պաշտպանության նախարարությունը միշտ խնդիրների առողջ և թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել և քանիցս նման քննարկումներ նախաձեռնել: Նշված հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը եղել և կլինի բոլոր շահագրգիռ կողմերի և կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը: Ընդ որում նման լսումները մենք կազմակերպում ենք առանձին առանձին նշված բոլոր հարցերի մասով, քանի որ դրանք պահանջում են մանրակրկիտ քննարկումներ և ոչ թե ընդհանրացում: Նման քննարկուներ արդեն եղել են ԱԺ-ում և լինելու են հետայսու ինչպես նաև կլինեն քննարկումներ ՊՆ-ում»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկել էր Պաշտպանության նախարարին հատուկ հաշվետվություն ներկայացնել ԱԺ` զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ:
 
Նախորդող հրապարակում` ՄԻՊ. Պատասխանատու են ՊՆ քննչական մարմինը, Զինդատախազությունը

ՊՆ-ն պատասխանել է ՄԻՊ-ին. Նման քննարկումներ միշտ եղել են