.jpg)
Փարիզում տղամարդն ինքնասպան է եղել մանկապարտեզի երեխաների աչքի առաջ
Փարիզում մանկապարտեզներից մեկում տարեց մարդն ինքնասպանություն է գործել՝ երեխաների աչքի առաջ: Այս մասին է հաղորդում Fontanka.ru լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 60 տարեկան տղամարդը մտել է Կլեր փողոցում տեղակայված մասնավոր կաթոլիկ մանկապարտեզի տարածք, որտեղ եղել են շուրջ 10 երեխաներ և մեկ մեծահասակ, այնուհետև հանել է զենքն ու կրակել իր վրա:
Ըստ տեղեկությունների՝ տղամարդը մանկապարտեզի շենք է մտել առանց որևէ խոչընդոտի:
Քննությունը դեռևս չի պարզել մահացածի ինքնությունն, ինչպես նաև՝ նրա արարքի դրդապատճառները: