Հասարակության 3 տոկոսը դժգոհ է Ոստիկանության անձնագրային վարչությունից
16/05/2013 20:00

Հասարակության 3 տոկոսը դժգոհ է Ոստիկանության անձնագրային վարչությունից

Այսօր  տեղի է  ունեցել ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպումը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակը վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում և հանրապետության բոլոր շրջաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեության գնահատման նպատակով իրականացված հետազոտությունների ամփոփումն էր:

«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Նավասարդյանը, ներկայացնելով հետազոտությունների արդյունքները նշել, որ գործունեության ընթացքում իրենք հատկապես անդրադարձել են հետևյալ ոլորտներին ու խնդիրներին.
- Ոստիկանության վերջին մեկուկես տարվա գործունեության գնահատում.
- Ոստիկանության աշխատանքը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում.
- 2013թ. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների գնահատում.

Հանդիպում-քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, փոխանցելով ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը` նշել է, որ ուրախալի է հետազոտության դրական արդյունքների արձանագրումը, և աշխատանքն առաջիկայում կշարունակվի` նպատակ ունենալով հասնել ավելիին:

Ըստ հարցման արդյունքների` հասարակության 68 տոկոսն առնչվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների  վարչության հետ, իսկ 32 տոկոսը` չի առնչվել:

Այսպես` հարցվածների 37 տոկոսը ավելի շուտ դրական է  գնահատել վարչության աշխատանքը, իսկ 35 տոկոսը գնահատել է լիովին դրական, 16 տոկոսը` չեզոք,  8 տոկոսը դժվարացել է պատասխանել, 3 տոկոսը բացասաբար է գնահատել, իսկ 2 տոկոսը` ընդհանրապես բացասական:
 

Հասարակության 3 տոկոսը դժգոհ է Ոստիկանության անձնագրային վարչությունից