.jpg)
Լիոնում Հայաստանի հյուպատոսություն կստեղծվի
Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» որոշման նախագծին:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը շեշտեց, որ Լիոն քաղաքում, նաև մոտակա քաղաքներում բնակվում է շուրջ 100 հազար հայ, որոնք վարում են ակտիվ մշակութային կյանք: Հյուպատոսությունը կնպաստի հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: