Կառավարական զորքերը հետ են մղել Հալեպի բանտի վրա իրականացվող գրոհը
16/05/2013 20:40

Կառավարական զորքերը հետ են մղել Հալեպի բանտի վրա իրականացվող գրոհը

Սիրիայում կառավարական զորքերի հետ երկարատև մարտերից հետո ընդդիմության զինյալները նահանջել են Հալեպի մոտ գտնվող բանտի շրջակայքից: Այս մասին, rosbalt.ru կայքի փոխանցմամբ, հաղորդում է Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խումբը:

Ապստամբները փորձել են վերահսկողություն սահմանել բանտում, որտեղ գտնվում են մոտ 4 հազար բանտարկյալներ: Հարձակման ժամանակ նրանք օգտագործել են պայթուցիկներ և ականապատ ավտոմեքենա:

Կառավարական ուժերը պատասխան հարված են հասցրել, որի հետևանքով բազմաթիվ ապստամբներ են զոհվել: Ընդդիմության տվյալներով՝ կառավարական զորքերը մարտերի ընթացքում կիրառել են տանկեր և դիմել օդային ռմբահարումների:
 

Կառավարական զորքերը հետ են մղել Հալեպի բանտի վրա իրականացվող գրոհը