«Ինչպե՞ս Թուրքիան լրագրողների հարցում դարձավ աշխարհի առաջատար բանտապետը»
16/05/2013 19:25

«Ինչպե՞ս Թուրքիան լրագրողների հարցում դարձավ աշխարհի առաջատար բանտապետը»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետևողականորեն գովեստի խոսքեր է շռայլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նրան անվանելով «ակնառու գործընկեր ու բարեկամ»: Օբաման Էրդողանին անգամ գովաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում «խիզախ քայլերի» և փոքրամասնություններին ժողովրդավարական գործընթացներում ներգրավելու համար: Այս մասին գրում է Foreign Policy-ն:

«Սակայն երբ Էրդողանը մայիսի 16-ին այցելի Վաշինգտոն, Օբամայի մեսիջը պետք է այլ լինի. Թուրքիայի` մամուլի ազատության հարցում ճգնաժամը նսեմացնում է երկրի ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և խոչընդոտում տարածաշրջանային նկրտումները:

Թուրքիայի` մամուլի անազատության հարցում արձանագրած ռեկորդը խորապես անհանգստացնող է: 47 լրագրողների իրենց աշխատանքի համար ազատազրկման են դատապարտվել:

Էրդողանը շարունակաբար զայրանում է ԶԼՄ-ների վրա` ստիպողաբար գլխավոր խմբագիրներին և լրագրողներին ազատում աշխատանքից:

Թուրքիայի մոտեցումը մամուլի ազատության հարցում վտանգում է իր դերակատարությունը, ինչպես նաև՝ Թուրքիայի դիվանագիտական հավակնությունների դեմ աշխատում: Էրդողանի` ԵՄ անդամագրվելու ցանկությունները մի շարք պատճառներով փակուղի են մտել: Սակայն ամենակարևոր խոչընդոտը Թուրքիայի ռեկորդն է մամուլի անազատության հարցում, որը եղել է Եվրախորհրդարանի լսումների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված քննադատական զեկույցներում:

Ավտորիտար միտումները միայն կնվազեցնեն Թուրքիայի գրավչությունը և կվնասեն էներգետիկ շահերը»,- գրում է «Foreign Policy»-ն:

«Ինչպե՞ս Թուրքիան լրագրողների հարցում դարձավ աշխարհի առաջատար բանտապետը»