.jpg)
Ադրբեջանը կդատի Հայաստանի հետ կապ ունեցող իր քաղաքացիներին
Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, ով մինչև «Ադրբեջանի օկուպացված հողերի ազատագրումը» կհամագործակցի Հայաստանի ցանկացած հաստատության կամ կազմակերպության հետ, կենթարկվի քրեական պատասխանատվության:
«APA» լրատվական գործակալության փոխանցմամբ` սա Ադրբեջանի Միլի Մեջլիսում քննարկվող «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» նոր օրինագծի 7-րդ հոդված է:
Այդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության այն քաղաքացիները (բացառությամբ կենտրոնական գործադիր մարմնի ներկայացուցիչների, որոնք մասնակցում են «Ադրբեջանի օկուպացված տարածքների» ազատագրման շուրջ բանակցություններին, դիվանագիտական առաքելություններին և այն անձանց, ովքեր սույն լիազորությունները ստացել են Միլի Մեջլիսի կողմից), ովքեր կհամագործակցեն Հայաստանի պետական և ոչ պետական հաստատատությունների դատական և օրենսդիր մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, ԶԼՄ-ների, պետական և մասնավոր կոմերցիոն և ոչ կոմերցիոն մարմինների և նրանց ներկայացուցիչների կենթարկվեն պատասխանատվության` Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն:
Հոդվածի 2-րդ կետում կանոնակարգվում են նաև օտարերկրյա քաղաքացիների համար նախեսված սահմանափակումները, որոնց խախտման դեպքում օտարերկրյա քաղաքացիներին և այլ պետությունների ներկայացուցիչներին կարգելվի գործունեություն ծավալել Ադրբեջանի տարածքում:
Ըստ աղբյուրի` ակնկալվում է, որ սույն օրինագիծը մոտ ժամանակներս կներկայացվի Ադրբեջանի օրենսդրի քննարկմանը: