Dorians-ը եզրափակչում է. Մեր երկիրը հաղթանակի համար կպայքարի մայիսի 18-ին
17/05/2013 01:04

Dorians-ը եզրափակչում է. Մեր երկիրը հաղթանակի համար կպայքարի մայիսի 18-ին

 Շվեդիայի Մալմո քաղաքում րոպեներ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Dorians խումբը իր փայլուն ելույթի շնորհիվ ապահովեց մեր երկրի մասնակցությունը հեղինակավոր այս երգի մրցույթի եզրափակչում:

Եվ այսպես, եզրափակչում մեր տղաների հետ մրցելու են Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի և Մալթայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: Հաղթանակ ենք մաղթում մեր տղաներին:

Նախորդող հրապարակում` Այսօր «Եվրատեսիլ 2013»-ում ելույթ կունենա «Դորիանսը»
 

Dorians-ը եզրափակչում է. Մեր երկիրը հաղթանակի համար կպայքարի մայիսի 18-ին