Թոնի Այոմի. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են Dorians-ին
17/05/2013 17:39

Թոնի Այոմի. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են Dorians-ին

Լեգենդար ռոք-երաժիշտ, «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին իր պաշտոնական էջում հաղորդագրություն է գրել «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի ներկայացուցիչ Dorians խմբի հետ կապված.

«Շնորհավորում եմ Dorians-ի ընկերներիս վաղը կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրանց, հիշեք, մենք ձեր աջակցության կարիքը ունենք կրկին շաբաթ օրը»,- գրել է կիթառահարը:

Հիշեցնենք, որ մրցույթում Dorians-ը կատարում է « Lonely Planet» երգը, որի համահեղինակը Թոնի Այոմին է: 

Նախորդող հրապարակում` Dorians-ը եզրափակչում է. Մեր երկիրը հաղթանակի համար կպայքարի մայիսի 18-ին

 

 

Թոնի Այոմի. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են Dorians-ին