«Սիրիայի ընկերների» նոր հանդիպումը տեղի կունանա մայիսի 22-ին Ամմանում
17/05/2013 20:15

«Սիրիայի ընկերների» նոր հանդիպումը տեղի կունանա մայիսի 22-ին Ամմանում

Հորդանանի ԱԳՆ հայտնել է, որ «Սիրիայի ընկերների խմբի» նոր հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 22-ին Ամմանում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:

Ավելի վաղ Հորդանանի իշխանությունները հայտարարել էին, որ հանդիպման մասնակիցներն աջակցելու են Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, որը նախաձեռնվել էր մայիսի 7-8-ը ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ: Բանակցությունների ընթացքում Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն էին ձեռք բերել սիրիական ճգնաժամը կարգավորելու համար միջազգային համաժողով գումարել, որը լինելու է Ժնևի կոմյունիկեի շարունակությունը: Համաժողովը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի սկզբին:

Հիշեցնենք, որ «Սիրիայի ընկերների խմբի» նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Ստամբուլում ապրիլի 20-ին, որի ժամանակ ընդունվել էր Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիայի հռչակագիրը ու «խմբի» համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ մասնակից-երկրները շարունակելու են իրենց ջանքերը՝ ուղղված Սիրիայում հակամարտության դադարեցմանը՝ հիմնվելով քաղաքական լուծումների վրա:

 

«Սիրիայի ընկերների» նոր հանդիպումը տեղի կունանա մայիսի 22-ին Ամմանում