30 %-ը դրական է գնահատել նախագահական ընտրությունները, 62 %-ը` բացասական
17/05/2013 18:45

30 %-ը դրական է գնահատել նախագահական ընտրությունները, 62 %-ը` բացասական

Gallup International Association-ի անցկացրած հարցումների համաձայն` հարցվածների 30 տոկոսը դրական է  գնահատել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով իրենց կազմակերպության սոցհարցման արդյունքները, ասաց Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը:

Այսպես` նախագահական ընտրությունները բացասական է գնահատել  հարցվածների 62 տոկոսը, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Նշենք, որ  հարցումն անցկացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1067 մարդ։

Հարցվողների 33,5 տոկոսը, ինչպես ներկայացրեց Ա. Նավասարդյանը, հայտնել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, իսկ 23,8 տոկոսը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին։ Ինչ վերաբերում է հետընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականությանը, ապա, ըստ հարցման, 49 տոկոսը  բացասական է գնահատել, իսկ 39 տոկոսը`  դրական:

Միևնույն ժամանակ`  հարցվողների 47 տոկոսը կարծում է, թե Ս. Սարգսյանի վերընտրմամբ երկրի վիճակն էապես չի փոխվի, 22 տոկոսը` լավատես է, նույնքան տոկոս էլ բացասական փոփոխությունների են սպասում։

 

30 %-ը դրական է գնահատել նախագահական ընտրությունները, 62 %-ը` բացասական