Գարեգին Չուգասզյան. Հինգ տարիների անկումները պիտի բերեին նոր իշխանության
17/05/2013 19:33

Գարեգին Չուգասզյան. Հինգ տարիների անկումները պիտի բերեին նոր իշխանության

Սովորաբար հետընտրական շրջաննում երկրներում հանրահավաքներ չեն հրավիրվում, բայց դա լինում է միայն այն երկրներում, որոնցում գործում են ընտրական մեխանիզմներ: Այս մասին այսօր Նախախորհրդարանի հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում ասաց Նախախորհրդարանի համակարգող քարտուղար Գարեգին Չուգասզյան:

«Տեղի ունեցած ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր վերնախավը պատրաստ չէ ժողովրդի հետ հետադարձ կապի մեջ լինել ու լսել իր ընտրողի կարծիքը: Այն անկումները, որոնցով մենք անցանք այս 5 տարիների ընթացքում պիտի բերեին նոր իշխանության: Բայց, ինչպես տեսնում եք, նման բան չեղավ, ուրեմն համակարգային փոփոխություն է պետք մեզ»,- ասաց Գարեգին Չուգասզյանն ու ավելացրեց, որ տեսնելով երկրում տիրող իրավիճակը` դեռ մեկ տարի առաջ մի խումբ մարդիկ միացան ու ստեղծեցին Նախախորհրդարանը:

«Բոլոր փոփոխություններն ու հեղափոխությունները կատարվում են կամավորների միջոցով: Մեր երկիրն այսօր հայտնվել է նոր գաղութային իրավիճակում ու այսօր ազնիվ կամավորների կարիքն ունի»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:
 

Գարեգին Չուգասզյան. Հինգ տարիների անկումները պիտի բերեին նոր իշխանության