.jpg)
Վրաստանում համասեռամոլներին ցրել են աղոթքով և եղինջիով (Տեսանյութ)
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց համասեռամոլների շքերթ: Այն անցավ բազմաթիվ միջադեպերով ու հատկապես զայրացրեց հոգևորականներին: Վերջիններս համասեռամոլներին դիմավորեցին աղոթքով, հոգևոր երգերով ու եղինջով:
Ոստիկանները և հատուկջոկատայինները փորձել են ապահովել համասեռամոլների շքերթի մասնակիցների անվտանգությունը, սակայն բախումից խուսափել չի հաջողվել:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանն արտոնել էր համասեռամոլների շքերթը, մինչդեռ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը կոչ էր արել արգելել դրա անցկացումը Վրաստանում:
Միջադեպի արդյունքում կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից: Տեղեկատվության համաձայն` կոտրվել է նրա ոտքը:
Մյուս տուժածների վերաբերյալ ճշտված տեղեկություններ առայժմ չկան: Տեղում աշխատում են «շտապ օգնության» բրիգադները: