.jpg)
Հունաստանում մարզիչը դատապարտվել է 220 տարվա ազատազրկման
Հունաստանում բասկետբոլի նախկին մարզիչ Նիկոս Սիրագիսը մանկապղծության համար դատապարտվել է ռեկորդային պատժաժամկետով` 220 տարի:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ ` Սիրագիսը դատապարտվել է 33 դպրոցականների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար:
Մանկապիղծը նաև 5 տարով զրկվել է քաղաքական իրավունքներից, ինչպես նաև` համաներման իրավունքից:
Նշվում է, որ Կրետե կղզում բնակվող 49-ամյա տղամարդը Facebook-ով շփվել է երեխաների հետ` հետագայում նրանց հետ սեռական գործողություններ իրականացնելու նպատակով:
Մարզիչն իր մեղքը չի ընդունել: