Գրիգորի Այվազյանը պատրաստվում է գրանցվել որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու
17/05/2013 13:09

Գրիգորի Այվազյանը պատրաստվում է գրանցվել որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը պատրաստվում է մասնակցել Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահի ընտրություններին: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ.

«Ադրբեջանահայերն առաջադրել են իմ թեկնածությունը և ես պատրաստ եմ ընդունել նրանց կամքը: Չնայած՝ Ադրբեջանում կայացած բոլոր ընտրությունները պետք է անվավեր համարել, քանի որ Ադրբեջանի հայ համայնքը զրկված է դրանց մասնակցելու իրավունքից»,- ասաց Գրիգորի Այվազյանն ու ավելացրեց, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում նա կմեկնի Բաքու ու կհաղթի ընտրություններում` ստանալով 60 տոկոս ձայն:

«Եթե մեզ չգրանցեն, Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատվի որպես ֆաշիստական պետություն»,- ասաց Գրիգորի Այվազյանը: