.jpg)
17/05/2013 18:39
Արագածոտնի մարզում կարկտահարություն է եղել
Այսօր` ժամը 16.41-ին, Արտենիի և 16.50-ին Լուսակնի գյուղապետերից տեղեկություն է ստացվել ԱԻՆ, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են վերը նշված գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն և մարզպետը: