Խոսրով Հարությունյան. ԲՀԿ-ն չի դառնալու անընդհատ դժգոհող կուսակցություն
17/05/2013 13:36

Խոսրով Հարությունյան. ԲՀԿ-ն չի դառնալու անընդհատ դժգոհող կուսակցություն

Ընդդիմությունը նոր ֆորմատի փնտրտուքի մեջ է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` չբացառելով, որ ընդդիմադիր դաշտում միավորումներ կլինեն:

Ընդդիմությունը, պատգամավորի կարծիքով, անհրաժեշտություն ունի վերաիմաստավորելու իր դերակատարությունը:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, Խ. Հարությունյանը նկատեց, որ ԲՀԿ-ն չի դառնալու հայհոյող, անընդհատ դժգոհող կուսակցություն:

«Բայց դա նաև չի նշանակում լինել իշխանության մեջ, այլ ունենալ հանրային կյանքը կազմակերպելու սեփական մոտեցումները»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

 

Խոսրով Հարությունյան. ԲՀԿ-ն չի դառնալու անընդհատ դժգոհող կուսակցություն