.jpg)
Լ. Սարգսյան. Չգիտեմ՝ իմաստ ունի՞ մասնակցել Էթիկայի հանձնաժողովի նիստերին
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը կորցրել է իր իմաստը: Նա չգիտի՝ արժե՞ արդյոք մասնակցել հանձնաժողովի նիստերին:
«Ես վերջին 2 նիստերին չեմ մասնակցել, որովհետև չգիտեմ, իմաստ ունի, մասնակցել, թե ոչ: Էթիկայի հանձնաժողովը կորցրել է իր իմաստը, այնտեղ որևիցե խնդիր լուծվել չի կարող, քանի որ այնտեղ մեծամասնություն է իշխանությունը: Էթիկայի հանձնաժողովը պետք է պահպանվեր այն տեսքով, որ կար աշնանային նստաշրջանում, սակայն իշխանութունը այդտեղ էլ չցանկացավ զիջման գնալ: Սակայն դեռ վերջնական որոշում չենք կայացրել»,- ասաց Լ. Սարգսյանը:
Ըստ նրա` խոսքը վերաբերվում է նաև ՀՅԴ-ին: Հարցին` իսկ որևէ նախնական պայմանավորվածություն կա՞ ՀՅԴ-ի հետ, Լ. Սարգսյանը պատասխանեց` ոչ:
«Առաջիկա օրերին կփորձեմ խոսել Վահան Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի հետ` այս հարցի հետ կապված: Սա մասնագիտական հանձնաժողով չեն, որին մասնակցությունը պարտադիր լինի»,- ասաց նա: