.jpg)
Սահակաշվիլի. Նոր իշխանությունները չեն կարող քողարկել նախորդի ձեռքբերումները
Վրաստանի գործող իշխանությունների համար դժվար է լինելու քողարկել այն ձեռքբերումները, որոնց երկիրը հասել է նախկին կառավարության օրոք: Այս մասին, «Գրուզիա օնլայն» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
«Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ փոխել է հնչերանգը: Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանն ունի շատ լավ մաքսային ու հարկային համակարգ: Գտնվելով խորհրդարանում, կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ մենք համաշխարհային բանկի ցուցակում զբաղեցնում ենք իններորդ տեղը: Մի խոսքով՝ այն, որ այս ամիսների ընթացքում մեր կառավարությունն անվանում էր կյանք ստի մեջ, մեծ փիառ, և թե մենք, իբր, խաբում ենք աշխարհին, հիմա փոխվել է: Նրանք ստիպված են եղել խոստովանել դա այն բանից հետո, երբ դժվարություններ են ունեցել, ներդրումներ այլևս չեն կատարվում և ամեն ինչ կանգ է առել»,- հայտարարել է Սաակաշվիլին: