Դատապարտվել է բելառուս «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչը (Տեսանյութ)
17/05/2013 20:48

Դատապարտվել է բելառուս «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչը (Տեսանյութ)

Մոսկվայում թմրանյութերի պահպանման համար դատապարտվել է Բելառուսի քաղաքացի Օլեգ Գերասիմովիչը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Օլեգ Սլուցկի կամ Մումու: Մոսկվայի իրավապահները «Դոմոդեդովո» օդանավակայանում Մումուի անձնական զննություն արդյունքում հայտնաբերել են 1.17 գրամ կոկային տեսակի թմրանյութ:

Մումուն քննություն ընթացքում ընդունել է իր մեղքը և դրանով նվազեցրել պատժաժամկետը: Դատարանը 39-ամյա Օլեգ Սլուցկիին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման: Մումուն չի պատրաստվում վիճարկել դատարանի որոշումը: Սլուցկին արդեն 2 ամիս անցկացրել է բանտում և դա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին բելառուս «օրենքով գողը» կլինի ազատության մեջ:

Գերասիմովիչը «օրենքով գողի» տիտղոսը ստացել է 2012 թ.-ի դեկտեմբերի 10-ին` Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած «սխոդկայի» ընթացքում: Մումույի հետ Դուբայում «օրենքով գող» են կարգվել Մինսկից Պավել Ալեքսևիչը` Պաշտետ, Ռուսլան Լեբեդևը` Լեբեդ և Ալեքսանդր Մեդվեդևը` Մեդվեժոնոկ:

«Դուբայան քառյակը» ձերբակալվել էր ռուս իրավապահների կողմից` թմրանյութերի պահպանման համար:

Նշվում է, որ շուտով Մոսկվայի դատարանում քննվելու է Մեդվեժոնոկի դեմ հարուցված գործը` թմրանյութերի պահպանման հատկանիշներով:


 

Դատապարտվել է բելառուս «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչը (Տեսանյութ)