.jpg)
Խ. Քոքոբելյան. ՀՀՇ-ի հետ համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է
««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի ստեղծվել Հայոց համազգային շարժման հենքի վրա, թեկուզ մեր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր եղել են շարժման ակունքներում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԴԿ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Իրենց կուսակցության մեծամասնությունը, ըստ Քոքոբելյանի, որևէ առնչություն չի ունեցել ՀՀՇ-ի հետ, և նույնիսկ ՀՀՇ-ին միանալու խնդիր քննարկելու առիթ չկա. «Դա պարապ վախտի խաղալիք է, պարապ մարդկանց զբաղմունք»:
Խ. Քոքոբելյանը վերականգնվող ՀՀՇ-ին հաջողություն մաղթեց, որովհետև իր ընկերներն են եղել, ճանապարհ են անցել, իսկ ինչ վերաբերում է ՀՀՇ-ի հետ համագործակցությանը, ապա նա նշեց, որ այն դեռևս չձևավորված կառույց է, «կձևավորվի, պարզ կլինի, սակայն համագործակցել ենք անհատների հետ»:
«Բայց քանի դեռ չեն հայտարարել իրենց ծրագրերի մասին, բնականաբար, դեռ վաղ է խոսել համագործակցության մասին»,- եզրափակեց խոսքը Խ. Քոքոբելյանը: