ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՔԾ և հարցաքննվել
17/05/2013 16:25

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՔԾ և հարցաքննվել

Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետերով, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Նախաքննության ընթացքում բացի նախկին մարզպետից հարցաքննվել են նաև մի շարք պաշտոնատար անձինք։ 

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՔԾ և հարցաքննվել