.jpg)
Ստեփանակերտում նոր մարզահամալիր կկառուցվի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից:
Մարզահամալիրի նախագիծը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախագահ Սահակյանն իր խոսքում կարևորել է նման օբյեկտի առկայությունը Ստեփանակերտում՝ ավելացնելով, որ այն մեծապես կնպաստի հանրապետությունում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել նախագծի կատարելագործման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի պատշաճ մակարդակով և անթերի:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանն ու պաշտոնատար այլ անձինք: