.jpg)
Թուրքիայում քաոս է. Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է եղել
Թուրքիայում քաոս է տիրում. ոտիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների նկտամամբ: Այս մասին գրում է «Daily Mail» պարբերականը:
Ցուցարարների բողոքի պատճառը` Սիրիայի հանդեպ Թուրքիայի կառավարության քաղաքականությունն է: Ցուցարարաներից 30-ը ձերբակալվել են, իսկ երկուսը վնասվածքներ ունեն:
Ցուցարարները դեմ են վարչապետ Էրդողանի կողմից Սիրիայի ապստամբներին ցուցաբերվող ֆինանսավորմանն ու աջակցությանը:
Էրդողանն արդեն կոչ է արել ավելի ագրեսիվ քայլերի ձեռնարկել Ասադին տապալելու համար:
Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ-ի մարտից: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ կառավարական զորքերի ու զինված ընդդիմադիրների միջև ավելի քան երկու տարի շարունակվող բախումներն արդեն 90 հազ. մարդու կյանք են խլել, մոտ մեկ միլիոն մարդ էլ դարձել է փախստական:
Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը և կառավարական ուժերին մեղադրում է խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային բռնություններ գործելու մեջ: Պաշտոնական Դամասկոսն, իր հերթին, պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «լավ զինված» ահաբեկիչներ, որոնց աջակցում են օտարերկրյա իսլամիստականական խմբավորումներ (Թուրքիայից, Արաբական ծոցի երկրներից):