.jpg)
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում պաշտպանել ԼԳՏԲ-երի իրավունքները
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա հետ կապված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել անդամ պետություններին՝ պայքարել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ:
«Ատելությունը, որն առաջանում է սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով, մարդու հիմնարար իրավունքների խախտում է: Եվրոպացիները պետք է պահպանեն խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը:
ԵԽ անդամ որոշ պետություններ դեռ չունեն օրենքներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարգելեն խտրականությունը՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով: Ես կոչ եմ անում նրանց, աշխատել Եվրոպայի խորհրդի հետ՝ գրանցելու առաջընթաց, որպեսզի համասեռամոլ (ԼԳՏԲ) անձինք կարողանան լիարժեք օգտվել իրենց իրավունքներից»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ 2003թ.-ից մայիսի 17-ը նշվում է որպես Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: