Ադրբեջանական նավթային ընկերությունը` ՈՒԵՖԱ-ի հովանավոր
17/05/2013 20:57

Ադրբեջանական նավթային ընկերությունը` ՈՒԵՖԱ-ի հովանավոր

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ հովանավորչական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, և վերջինս ազգային հավաքականների մակարդակով ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի պաշտոնական հովանավորն է:

Համագործակցության պայմանագրի համաձայն` նշված ընկերությունը կներառվի նաև առաջիկա ամռանը կայանալիք Եվրոպայի երիտասարդական և կանանց առաջնությունների կոմերցիոն ծրագրերում:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նաև «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի պաշտոնական հովանավորն է և ստացել է իրավունքներ` կապված եվրոպական գոտում 2014-2017 թթ. անցկացվելիք ընտրական խաղերի հետ: Այլ խոսքով` նաև այդ նավթային ընկերությանն են պատկանում «Եվրո-2016»-ի և «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի հանդիպումների իրավունքները, և բացառված չէ, որ, ասենք, Երևանում Հայաստանի հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումներում խաղադաշտում տեղադրվի ադրբեջանական նավթային ընկերության խորհրդանիշը: Ի դեպ, նույն այդ ընկերությունը նաև Եվրոպայի 2016 թ. պատանեկան առաջնության պաշտոնական հովանավորն է, իսկ մրցաշարն անցկացվելու է Ադրբեջանում:

Ադրբեջանական նավթային ընկերությունը` ՈՒԵՖԱ-ի հովանավոր