ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ է ներկայացվել
17/05/2013 11:32

ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ է ներկայացվել

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի և Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Ադամ Շիֆի գրասենյակից «Ազատություն» ռ/կ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն, բանաձևը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի և Թուրքիայի միջև արդարացի, կառուցողական և տևական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

Նշենք, որ բանաձևի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` ԱՄՆ այցելելու օրը` մայիսի 16-ին:
 

ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ է ներկայացվել