.jpg)
World Press Photo-ի հաղթողին մեղադրում են լուսանկարը մոնտաժելու մեջ
World Press Photo հեղինակավոր մրցույթի այս տարվա հաղթող լուսանկարը մոնտաժված է առնվազն երեք կադրից: Նման հայտարարություն են արել մի շարք փորձագետներ` հաղթող լուսանկարը ուսումնասիրելուց հետո: Այս մասին գրում է utro.ru-ն:
Խոսքը Փոլ Հանսենի «Հուղարկավորությունը Գազայում» լուսանկարի մասին է, որում պատկերված են տղամարդիկ, ովքեր տանում են երեխաների դիակներ:

Լուսանկարն այնքան մեծ տպավորություն է գործել մրցույթի ժյուրիի անդամների վրա, որ գլխավոր մրցանակը շահելուց բացի, այն առաջին մրցանակ է ստացել նաև «Ռեպորտաժ` դեպքի վայրից» անվանակարգում:
Լուսանկարի մասնագիտական վերլուծություն անցկացրել է Նիլ Կրավեցն ու հնարավոր մոնտաժի մասին գրել իր բլոգում: Ինչ խոսք, կրակին յուղ է ավելացրել նաև ինքը` Փոլ Հանսենը, ով չի ներկայացրել լուսնկարի նախնական տարբերակը, ասելով որ այն մոռացել է տանը:
Մրցույթի կազմակերպիչ World Press Photo Foundation-ը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ ասելով, որ լուսանկարը մոնտաժված չէ և պարզապես կատարվել է ստվերների ու լույսի մշակում. «Հանսենը նշել է այդ մշակման մասին ու երկու անկախ փորձագետներ հաստատել են նրա խոսքերի իսկությունը»:
Նշենք, որ World Press Photo-ն համարվում է լուսանկարիչների ամենահայտնի մրցանակաբաշխություններից մեկը, որն անցկացվում է 1955թ.-ից: