Յուրա Մովսիսյան. «Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում»
17/05/2013 20:13

Յուրա Մովսիսյան. «Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում»

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին տեղի ունեցած «Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպման ժամանակ, գրեթե ապաքինվել է վնասվածքից:

«Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում: Արդեն կարողանում եմ լրիվ ուժով մասնակցել մարզումներին: Ես թիմի հետ մեկնում եմ Կրասնոդար, և եթե ամեն ինչ լավ լինի, կկարողանամ մասնակցել իմ նախկին թիմի հետ խաղին»,- ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է Յուրա Մովսիսյանը:

Յուրա Մովսիսյան. «Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում»