«Հետքի» լրագրողը ներգրավված է որպես տուժող
20/05/2013 18:25

«Հետքի» լրագրողը ներգրավված է որպես տուժող

«Հետաքննող լրագրողները» դեռ սպասում են Ոստիկանության պաշտոնական դիրքորոշման հրապարակմանը: «Մենք սպասում ենք, որ իրենք ինչ-որ բան ասեն, նոր մենք կասենք»,- «Փաստինֆոյին» ասաց ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, մայիսի 8-ին «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը հեռախոսազանգ էր ստացել ին ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից: Զանգահարողը սպառնացել էր, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլև ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ըստ «Հետք» պարբերականի, ասել էր սպառնացողը:

«Հետքի» գլխավոր խմբագիրը մեզ հետ զրույցում նար տեղեկացրեց, որ Անիին մի քանի անգամ կանչել են Ոստիկանություն, հարցաքննել, նա «ներգրավված է որպես տուժող»,- ասաց «Հետք»-ի խմբագիրը:

Իսկ Ոստիիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆոյին» տեղեկացրեցին, որ Քրեական գործ առայժմ չի հարուցվել: «Դեպքի առնչությամբ ոստիկանությունում դեռ նյութեր են նախապատրաստվում, կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»:

Նշենք, որ «Հետքի» խմբագրությունը հեռախոսային ձայնագրությունն ու հեռախոսահամարը փոխանցել էր Ոստիկանություն: Բայց, Ոստիկանությանը զուգահեռ «Հետքում» այս հարցի շուրջ նաև սեփական հետաքննությունն են անցկացնում, որի արդյունքների հրապարակումը, փաստորեն, ինչպես պարզ դարձավ Էդիկ Բաղդասարյանի խոսքից, կախված է նաև Ոստիկանության հրապարակելիք պաշտոնական գնահատականից:

Նախորդող հրապարակում՝ Սպառնում են լրագրողին եւ նրա ընտանիքի անդամներին (Ձայնագրություն) 

«Հետքի» լրագրողը ներգրավված է որպես տուժող