Վարչապետ. Քննարկվում է ավիացիոն ոլորտում լավագույն մոդելի ներդրման հարցը
20/05/2013 15:04

Վարչապետ. Քննարկվում է ավիացիոն ոլորտում լավագույն մոդելի ներդրման հարցը

Այսօր Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանում ավացիայի զարգացման վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Վարչապետը նշեց, որ ավիացիայի ոլորտում ունենք բացթողումներ և լրջագույն խնդիրներ, այս պահի դրությամբ միջազգային կազմակերպությունների և փորձագետների հետ քննարկում ենք ավիացիայի լավագույն մոդելը.

«Առաջարկվում է կամ լիբերալիզացնել ոլորտը, կամ ունենալ ազգային փոխարդող: Առաջարկ կա, որ պետությունը որոշակի մասնաբաժին ունենա ոլորտում, քանի որ ոլորտն առնչվում է ազգային անվտանգության խնդիրներին»:

Ըստ Տ. Սարգսյանի՝ առաջարկ կա օդանավակայանը դիտարկել որպես տրանզիտային կենտրոն և ՀՀ ավիափոխադրումներում ներգարվվել այն միջազգային ավիաընկերությունները, որոնք Երևանը կդիտակեն որպես տրանզիտային քաղաք:

Վարչապետ. Քննարկվում է ավիացիոն ոլորտում լավագույն մոդելի ներդրման հարցը