Արցախի նախագահը «Շուշիի ազատագրման համար» մեդալ է հանձնել
20/05/2013 15:43

Արցախի նախագահը «Շուշիի ազատագրման համար» մեդալ է հանձնել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը:

Նախագահը ստորագրել է նաև կարգադրություն` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներին և զոհված ազատամարտիկի այրուն արժեքավոր նվերներ հանձնելու մասին: 

Արցախի նախագահը «Շուշիի ազատագրման համար» մեդալ է հանձնել