9-ամյա Գոռի հուղարկավորության համար գումար է պետք. Արձագանքները շատ են
20/05/2013 17:40

9-ամյա Գոռի հուղարկավորության համար գումար է պետք. Արձագանքները շատ են

Օրերս սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց 9-ամյա Գոռի մասին, ով տառապում էր արյան քաղցկեղով ու օգնության կարիք ուներ: Այսօր տեղեկացանք, որ երեխան մահացել է:

Երեխայի մայրը` տիկին Մարինեն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրեն գումար է անհրաժեշտ` Գոռի հուղարկավորությունը անելու համար: Նրա խոսքով` Գոռը իր միակ երեխան է, իսկ երեխայի հայրը արտերկրում է, նրանից որևէ լուր չունեն: 

«Նույնիսկ հիվանդանոցից երեխային չէի կարողանում դուրս բերել գումարի պատճառով: Գոռը իմ միակ երեխան է, ուզում եմ նրա առջև իմ պարտքը կատարեմ»,- ասաց նա:

Նշենք, որ երեխային օգնելու համար բացված ARMECONOMBANK-ի հաշվեհամարին եղել է 166 հազար ՀՀ դրամ, որից 100 հազար դրամը տրվել է երեխայի հարազատներին:

Փոխանցումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարով`

163058007481 հաշվետեր Խաչատրյան Գրետել

SWIFT: ARECAM 22 ARMECONOMBANK  

Հ.Գ. Լուրը ստանալուն պես՝ Aysor.am-ին դիմեց մի մարդ, ով խնդրեց չհրապարակել իր անունը, և պատրաաստակամություն հայտնեց հոգալ փոքրիկի հուղարկավորության ծախսը: Շնորհակալ ենք բոլոր արձագանքների համար: Հաշվեհամարը գործում է:

Նախորդող հրապարակում` Երեխան մահացել է. Հուղարկավորության գումար չկա. Օգնություն է պետք

9-ամյա Գոռի հուղարկավորության համար գումար է պետք. Արձագանքները շատ են