Հանդբոլի հավաքականը դուրս մնաց պայքարից
20/05/2013 17:51

Հանդբոլի հավաքականը դուրս մնաց պայքարից

Հայաստանի մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը, որի կազմը համալրել էին հիմնականում տարբեր բուհերում սովորող մարզուհիներն ու Ֆրանսիայում բնակվող մեր 3 հայրենակցուհիները, բավական անհաջող ելույթ ունեցավ Ավստրիայի Թուլն քաղաքի մարզապալատում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրանկան մրցաշարում (5-րդ խումբ):

Ինչպես տեղեկացնում է հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ընտրանին զիջեց պրոֆեսիոնալ խաղացողներով համալրված Ավստրիայի (8:42), Հոլանդիայի (5:60), Բուլղարիայի (15:45) հավաքականներին և խմբում զբաղեցրեց վերջին տեղը:

Հանդբոլի հավաքականը դուրս մնաց պայքարից