Իրանի փոխնախագահն ու «Հզբոլլահի» առաջնորդը քննարկել են Սիրիայի հարցը
20/05/2013 18:50

Իրանի փոխնախագահն ու «Հզբոլլահի» առաջնորդը քննարկել են Սիրիայի հարցը

Լիբանանում կայացել է Իրանի փոխնախագահի ու «Հզբոլլահի» առաջնորդի հանդիպումը: Այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ փոխնախագահ Սեյյեդ Մոհամմադ Միթաջ էդ-Դինը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպության ղեկավար Սեյյեդ Հասան Նասրոլլահին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես սիրիական ճգնաժամին առնչվող հարցեր:

Նախորդող հրապարակում՝ Իրանի ԱԳ նախարար. Բաշար ալ-Ասադը հավատում է հաղթանակին

Իրանի փոխնախագահն ու «Հզբոլլահի» առաջնորդը քննարկել են Սիրիայի հարցը