Անկախ ընտրությունների արդյունքից Իրանում ուրանի հարստացումը շարունակվելու է
20/05/2013 20:54

Անկախ ընտրությունների արդյունքից Իրանում ուրանի հարստացումը շարունակվելու է

Անկախ նախագահական ընտրությունների արդյունքից Իրանում ուրանի հարստացումը հզորությամբ շարունակվելու է: Այս մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:

Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Ջալիլին, «Եվրանյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրին, նշել է. «Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) ակտիվ անդամ է, ուստի միջուկային ոլորտում Իրանի իրականացրած գործողությունները միշտ էլ առավելագույն ուշադրության են արժանացել վերոնշյալ կառույցի կողմից»:

«Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) միշտ էլ ապահովել է անհրաժեշտ տեղեկություններով և ակտիվորեն համագործակցել վերջինիս հետ: Անկախ հունիսին տեղի ունենալիք Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներից, Իրանը՝ առանց թշնամիներից վախենալու շարունակելու է ուրանի հարստացման հետ կապված աշխատանքները»-նշել է Սայիդ Ջալիլին:

Նշենք, որ հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով Սայիդ Ջալիլին ևս առաջադրել է իր թեկնածությունը: 

Անկախ ընտրությունների արդյունքից Իրանում ուրանի հարստացումը շարունակվելու է