.jpg)
20/05/2013 13:57
«Այս քվեարկությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն է պատասխանատու Մարտի 1-ի համար»
Աժ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը չընդունվեց, քանի որ մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն դեմ քվեարկեց նախագծին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նախագիծը բազմից քննարկվել է, բայց քանի որ կան խնդիրներ, ուստի ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ իր դիտարկումները` նշելով, որ մեծամասնության ներկայացրած 7 առաջարկությունից 6.5-ն ընդունվել է, չի ընդունվել միայն այն առաջարկությունը, ըստ որի, հանձնաժողովը չպետք է հրավիրի քննիչներին, հետաքննիչներին, օպերատիվ աշխատողներին և նրանց հարցեր ուղղի:
«Դատախազներին հարցաքննելու դրույթը հանվել է, քանի որ նրանք դատական մարմնի ներկայացուցիչներ են, բայց մյուսները գործադիր իշխանության անդամներ են, մենք իրավունք ունենք հրավիրել և լսել նրանց»,- ասաց Աժ պատգամավորը:
Նույն խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ հր հերթին հիշեցրեց, որ դեկտեմբերի սկզբին ԱԺ-ում ՀՀԿ-ն հրապարակային երաշիքներ տվեց, որ ընտրական ցիկլի ավարտից հետո քվերակելու է հօգուտ հանձնաժողովի ստեղծմանը:
«Մենք դա գնահատում ենք որպես ձեր խոստումների դրժում, և քվեարկությունը ցույց է տալու, թե ով է պատասխանատու Մարտի մեկի հանցագործության համար: Այս քվեարկությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն է պատասխանատու Մարտի 1-ի համար»,- ասաց Լ. Զուրաբյանը:
«Մենք դա գնահատում ենք որպես ձեր խոստումների դրժում, և քվեարկությունը ցույց է տալու, թե ով է պատասխանատու Մարտի մեկի հանցագործության համար: Այս քվեարկությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն է պատասխանատու Մարտի 1-ի համար»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Քվեարկությամբ օրինագիծը չընդունվեց` 48 կողմ, 58 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: