Մեսսի. «Չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»
20/05/2013 18:37

Մեսսի. «Չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում ապագայում: 25-ամյա արգենտինացին նաև ընդգծել է, որ իրեն չի համարում թիմի հաջողությունների գրավականը և որ կատալոնցիները հաղթանակներ են տոնում թիմային ոգու շնորհիվ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Բարսելոնից բացի ոչ մի այլ ակումբում չեմ կարող հանդես գալ: Չնայած այս ամենին, ես չեմ կարող ասել, թե ապագայում ինչ է սպասվում ինձ: «Բարսան» հաջողություններ է տոնում թիմային ոգու շնորհիվ և պետք չէ համարել, որ գլխավոր գործող անձը թիմում ես եմ, քանի որ դա այդպես չէ»,- նշել է Մեսսին:

Մեսսի. «Չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»