ՊՍԺ-ի նախագահ. «Կասկածում եմ, որ «Ռեալը» պայմանագիր կկքնի Անչելոտտիի հետ»
20/05/2013 18:12

ՊՍԺ-ի նախագահ. «Կասկածում եմ, որ «Ռեալը» պայմանագիր կկքնի Անչելոտտիի հետ»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին խոսել է փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:

«Մենք պարտավոր ենք հարգել պայմանագիրն Անչելոտտիի հետ, որքան էլ դա դժվար լինի: Կհետևենք իրադարձությունների զարգացմանը: Դեռ մարտ ամսին ինձ հարցնում էին պայմանագրի երկարաձգման հարցի մասին, բայց հենց այդ ժամանակ հորիզոնում հայտնվեց «Ռեալը»: Կարծում եմ, Անչելոտտին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Արքայական ակումբի» ղեկավարության հետ:

Անկեղծ ասած, կասկածում եմ, որ մադրիդցիները պաշտոնական պայմանագիր կկքնեն Կառլոյի հետ: Եթե նման բան տեղի ունենա, ապա «Ռեալը» լուրջ խնդիրներ կունենա օրենքի հետ»,- նշել է Ալ-խելայֆին:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ կավարտվի միայն հաջորդ տարի:

ՊՍԺ-ի նախագահ. «Կասկածում եմ, որ «Ռեալը» պայմանագիր կկքնի Անչելոտտիի հետ»