.jpg)
20/05/2013 09:19
Այսօր հորդառատ անձրև և կարկուտ է սպասվում
Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ: Ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am-ից:
Հատկապես հորդառատ և տևական անձրներ են սպասվում արևելյան շրջաններում, մեծ է նաև կարկուտի հավանականությունը:
Հնարավոր է քամու ուժգնացում 20-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ին շրջանների մեծ մասում կնվազի 2-3 աստիճանով: